Մարդու անկումն սկսվում է սեփական մեկ քայլից. մինչև հատակ մնացած քայլերի տերը անդունդն է:
Մարդը մենակ է իր նմանների մեջ, ինչպես ավազի հատիկը` անապատում, կաթիլը` անձրևի մեջ, աստղը` երկնքում:
Մարդն ավելի շատ իր չունեցածի վրա է դողում: Քանի որ չունեցածն ունեցածից հազարապատիկ շատ է թվում:
Աշխարհը չի կարող ապրել առանց կռվի: Եթե աշխարհում մարդ նույնիսկ մենակ մնա, ինքն իր հետ կկռվի:
Մարդու մեծամտությունը փոքրիկ մի ջրափոս է, որի մեջ էլ, ի վերջո, խեղդվում է նա:
Ամենամոլորված մարդը իր փոքրիկ ճշմարտության մեջ դեգերող մարդն է:
Մարդը նման է ծովի հատակից վեր լողացող պղպջակի, որ բարձրանում է, բարձրանում ու... չկա:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)